Այսօր պրոֆ․ Ռ.Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում ստացիոնար և դիսպանսեր բուժում անցնող երեխաների համար կայացավ տոնական համերգ՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նաիրա Գյուրջինյանի «ԿԱՄԵՐՏՈՆ» վոկալ ստուդիայի և «Նանե» պարային ստուդիայի մասնակցությամբ (գեղ. ղեկ. Նարինե Տոպոլյան):
Համերգի գաղափարը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Ռուսաստանի «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանակիր Մայա Բաղդասարյանինն է։ Միջոցառման գործընկեր՝ Երևանի «Ռուսական տուն» Գիտության և մշակույթի կենտրոնը։
Շնորհակալ ենք գեղեցիկ միջոցառման և մեր երեխաներին պարգևած բերկրանքի, դրական լիցքերի և ժպիտների համար։