Կոնֆերանս Մյունխենում

Նոյեմբերի 19-ին Արյունաբանական կենտրոնի արյան գծով փոխտնօրեն Մարգարիտա Հակոբյանը և արյան բաղադրամասերի պաշարման բաժանմունքի ղեկավար Անդրանիկ Շամիլյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում էին: Նրանց այցի նպատակն էր մասնակցել արյան անվտանգության Roche լուծումների վերաբերյալ կոնֆերանսին Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանի երկրների համար:  Միջոցառման շրջանակներում հաջորդ օրը՝ նոյեմբերի 20-ին մասնակիցների համար կազմակերպվեց ճանաչողական այց Պենսբերգի Roche: Այստեղ ներկայացվեցին արյան շճաբանական հետազոտությունների համար նորագույն սարքավորումները և մոտեցումները, ինչպես նաև քննարկվեցին համագործակցության հնարավորություններն ապագայում: