Տիկին Աննա Հակոբյանը ԵՎ Դարիգա Նազարբաևան ԱԿ-ում

Նոյեմբերի 15-ին ՀՀ վարչապետի տիկին, «City of Smile/ Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևան այցելեցին Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: Նրանք շրջայց կատարեցին մանկական բաժանմունքում և նվիրեցին երաժշտական գործիքներ կենտրոնում բուժում ստացող երեխաներին: Երեխաներից՝ 9 ամյա Լիլի Անտոնյանը, տիկին Նազարբաևային մեծ սիրով նվիրեց իր հեղինակած  «Տարվա 4 եղանակները» նկարը: