Կոնֆերանս՝ նվիրված Հայաստանում երեխաների շրջանում ալոգեն փոխպատվաստման ծրագրերի ներդրմանը

Սեպտեմբերի 29-ից 30-ը Պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն էին այցելել DKMS-ի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Շմիդտը, DKMS-ի բժշկական խորհրդի նախագահ պրոֆ․ Թոմաս Կլինգիբիելը, DKMS-ի Միջազգային ծրագրերի ղեկավար Ռեգինա Լանդվերը, DKMS-ի բժշկական բիզնեսի զարգացման գծով տնօրեն Գաբի Ռալը, մանկական արյունաբան-ուռուցքաբան, տրանսպլանտոլոգ, JACIE (Joint Accreditation Commitee ISCT-EBMT) խմբի վերահսկող մասնագետ Լոուրենս Ֆոլքները։

DMKS-ը միջազգային ոչ առևտրային կազմակերպություն է, որը հանդիսանում է ոսկրածուծի դոնորների ամենամեծ ռեգիստրներից մեկը Եվրպայում։ DKMS-ն աշխատում է արյան քաղցկեղի և արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստման ոլորտներում, բարձրացում է ոսկրածուծի դոնորների անհրաժեշտության մասին իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև օգնում մարդկանց գրանցվել ոսկրածուծի իրենց ազգային ռեգիստրներում:

Այցի նպատակն էր գնահատել Հայաստանում ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստման զարգացման, և փոխպատվաստման բաժանմունքի հնարավորությունները։
Այցի շրջանակներում սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ կոնֆերանս՝ նվիրված Հայաստանում երեխաների շրջանում ալոգեն փոխպատվաստման ներդրման ծրագրերին։