ԵԱՖՈ-ն Հայաստանում

Սույն թվականի մայիսի 11-13 Երևանի “Armenia Marriott” հյուրանոցում անցկացվելու է Արյունաբանության Եվրասիական VI ֆորումը և «Հեմատոգեն և լիմֆոիդ ուռուցքներ» խորագրով օնկոախտաբանության XXXVI Եվրասիական սեմինարը: Միջոցառումը կազմակերպում է Ուռուցքաբանության Եվրասիական ֆեդերացիան /ԵԱՖՈ/ ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի և Հայկական արյունաբանանական ասոցիացիայի հետ համատեղ:

Վերջինիս նպատակն է համախմբել արյունաբանական հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ զբաղվող առաջատար մասնագետներին, հասանելի դարձնել ոլորտի ժամանակակից նվաճումները և ստեղծել համագործակցության հարթակ:  

Միջոցառման համանախագահներն են՝ ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնի տնօրեն պրոֆ. Ս. Դաղբաշյանը /Հայաստան/, Ամստերդամի Համալսարանական կլինիկայի արյունաբանության բաժնի պրոֆ. Ա. Հագենբիկը /Նիդերլանդներ/:

Զեկույցները ներկայացնելու են փորձառու, բազում գիտական տպագրություններ ունեցող դասախոսներ ԱՄՆ-ից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Հնդկաստանից և Եվրասիական միության երկրներից:

Հետաքրքրված անձինք կարող են առցանց գրանցվել `http://www.eafo.info/ հասցեով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 28 38 00 կամ (010) 28 38 10 հեռախոսահամարներով: