Եվրոպական հեմատոլոգիական ասոցացիայի քննություն

Հունիսի 3-ին մեծահասակների կլինիկական բաժանմունքի բժիշկ-արյունաբաններ և կլինիկական օրդինատորներ մասնակցել և հաջողությամբ հանձնել են Եվրոպական հեմատոլոգիական ասոցիացիայի քննությունը, որը կազմակերպվում է Եվրոպական հեմատոլոգիական ասոցիացիայի կողմից յուրաքանչյուր տարի, իր մեջ ներառում է բարորակ արյունաբանության, օնկոհեմատոլոգիայի և մակարդաբանության վերաբերյալ տեսական և գործնական հարցեր՝ այդպիսով հնարավորություն տալով հայաստանյան արյունաբաններին ստուգել գիտելիքների համապատասխանությունը եվրոպական արյունաբանության արդի չափանիշներին:

Եվրոպական արյունաբանական ասոցիացիայի քննությունը հաջողությամբ հաղթահարած արյունաբաններին տրամադրվում է եվրոպական որակավորման սերտիֆիկատ:

Եվրոպական հեմատոլոգիական ասոցիացիայի քննությունը կարևոր քայլ է եվրոպական արյունաբանական կրթության/ որակավորման հարմոնիզացիայի գործում:

Յուրաքանչյուր տարի ավելի քան 200 թեկնածուներ աշխարհի 15 տարբեր երկրներից մասնակցում են օնլայն քննությանը:

Հայկական Արյունաբանական Ասոցիացիայի (ՀԱԱ) նախաձեռնությամբ՝ Հայաստանն արդեն 2-րդ անգամ մասնակցություն ունեցավ նշված քննությանը: Ողջունելի է մեր մասնագետների ակտիվ մասնակցությունը նմանատիպ միջազգային կրթական նախաձեռնություններին: Հուսանք՝ վերջինս կունենա շարունակական բնույթ:

Եվրոպական հեմատոլոգիական ասոցացիայի քննությանը մասնակցած մասնագետները`

 Հայկ Գուրգենի Գրիգորյան, բժիշկ-արյունաբան

 Աննա Դավիթի Սևոյան, բժիշկ-արյունաբան

 Լիանա Համբարձումյան, կլինիկական օրդինատոր

 Նարե Մարտիրոսյան, կլինիկական օրդինատոր

 Մարիա Բադիկյան, կլինիկական օրդինատոր

 Ալիսա Մովսիսյան, կլինիկական օրդինատոր