«Իզի Փեյ» ընկերության ներկայացուցիչները ԱԿ-ում

Նոյեմբերի 28-ին Արյունաբանական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում «Իզի Փեյ» ընկերության և «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի ներկայացուցիչների միջև: Հանդիպման սկզբում «Իզի Փեյ» ընկերության (EasyPay)Ֆինանսական վարչության ղեկավար՝ Միքայել Գաբրիելյանը, ներկայացրեց բարեգործական ծրագիրը և ինչպես է այն կատարվում: Բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար՝ Գոռ Չատյանը, նշեց, որ ակցիայի մեկնարկից ի վեր Ընկերությունը հավաքագրել է 5,456,790.00 ՀՀ դրամ և փոխանցել է Արյունաբանական կենտրոնին։
Կենտրոնի տնօրեն՝ Սամվել Դանիելյանը, ողջունելով հյուրերին՝ իր երախտագիտության խոսքն ուղղեց «Իզի Փեյ» ընկերությանը և հանգանակություն կատարած ազգաբնակչությանը: Նա նշեց, որ «Իզի Փեյ» ընկերությունը այն հազվադեպ ընկերություններից է, որն օժանդակում է մեծահասակ (25տ-ից բարձր) հիվանդներին: Իրենց շնորհակալական խոսքն ասացին նաև կենտրոնի բժիշկները և հյուրերը: