Երաժշտական թերապիա

Երկարատև բուժում ստացող պացիենտներն առավել ևս ունեն դրական էմոցիաների ու վառ տպավորությունների կարիք: Կարևորելով լուսավոր ու ջերմ պահերի նշանակությունը պացիենտների, հատկապես՝ երեխաների բուժման ընթացքում՝ մենք օգտագործում ենք ցանկացած առիթ նրանց մի քիչ ժպիտ պարգևելու և հիվանդանոցային առօրյայից շեղելու համար: Այդ հարցում մեզ օգնում են մեր ընկերները:

Այսօր մեծահասակների և մանկական բաժանմունքների պացիենտներն ունկնդրեցին Զվարթնոց կվինտետի գեղեցիկ կատարումները: