Համագործակցություն Հեմոֆիլիայի եվրոպական կոնսորցիումի հետ

Նոյեմբերի 29-ին ԱԿ տնօրեն Սամվել Դանիելյանն ընդունեց Հեմոֆիլիայի եվրոպական կոնսորցիումի Գործընկերների ծրագրի խորհրդատու Դեկլան Նունին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱԿ հեմոֆիլիայի և տրոմբոֆիլիայի կենտրոնի ղեկավար Հեղինե Խաչատրյանը, կենտրոնի բժիշկ Սամվել Առաքելյանը, ինչպես նաև Հեմոֆիլիայիով հիվանդների հայկական ասոցիացիայի նախագահ Տատյանա Խաչատրյանը:

Հանդիպման նպատակն էր քննարկել ծրագիրը Հայաստանում իրականացնելու և հեմոֆիլիայով հիվանդների համար բուժումն ու դեղորայքն առավել մատչելի դարձնելու հնարավորությունները: Առաջիկայում նախատեսվում են առավել ընդլայնված և ներկայացուցչական քննարկումներ ՀՀ ԱՆ և միջազգային գործընկերների մասնակցությամբ: Արդյունքում պլանավորվում է Փոխըմբռնման հուշագրի ստորագրում, որը կլինի Եվրոպական հեմոֆիլիյաի կոնսորցիումի հետ համագործակցության առաջին անկյունաքարը: