ՀՀ-ում I անգամ երեխայի ցողունային բջիջների աուտոփոխպատվաստում

Նախարարն այցելեց Հայաստանում առաջին անգամ ցողունային բջիջների աուտոփոխպատվաստում անցած 2  տարեկան երեխային:


Ս/թ օգոստոսի 17-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելեց «Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ: Այցի նպատակն էր ծանոթանալ Հայաստանում առաջին անգամ ցողունային բջիջների աուտոփոխպատվաստում անցած 2 տարեկան երեխայի վիճակին:


Երեխայի մոտ 2018թ. հունվարին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում ախտորոշվել է IV աստիճանի նեյրոբլաստոմա: Ստացել է քիմիաթերապևտիկ բուժում «Մուրացան» համալսարանական կլինիկայում, որից հետո ուղեգրվել է ԱԿ՝ աուտոփոխպատվաստման համար: Աուտոփոխպատվաստումն իրականացվել է 17.07.2018-ին՝ Սանկտ-Պետերբուրգից հրավիրված մասնագետների հետ միասին: Սա Հայաստանում առաջին անգամ իրականացված ցողունային բջիջների աուտոփոխպատվաստումն էր երեխայի մոտ: Վիրահատությունը կատարվել է առանց բարդությունների: Ներկայումս երեխայի վիճակը բավարար է: Պատրաստվում է հիվանդանոցից դուրս գրման: