Հյուր Արյունաբանական կենտրոնում

Հոկտեմբերի 24-ին Արյունաբանական կենտրոն այցելեց Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Նաուաֆ Ալ Էնեզիի տիկինը: Հյուրն այցելեց ԱԿ մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքում բուժվող երեխաներին, որոնք մեծ խանդավառությամբ մասնակցեցին հատուկ իրենց համար պատրաստված զվարճալի ծրագրի խաղերին: Ծրագրի ավարտին դեսպանի տիկինը նրանց նվերներ հանձնեց: