Հյուրեր Վաշինգտոնից

Հունիսի 11-ին ԱԿ տնօրեն Սամվել Դանիելյանն ընդունեց Վաշինգտոնի համալսարանի ուռուցքաբանության և գլոբալ առողջապահության պրոֆեսոր Ջուլի Գրալոուին և Վաշինգտոնի համալսարանի, կրծքագեղձի ուռուցքաբանության, WE CAN գործընկերության և շահապաշտպանության, Սիեթլի քաղցկեղի ալյանսի կրծքագեղձի կենտրոնի հանրային առողջության ծրագրերի ղեկավար Ալիսոն Էկբերգ Դվալաձեին։ Հյուրերը ներկայացնում էին WE CAN նախաձեռնությունը, որը համապատասխան կազմակերպությունների ցանցի միջոցով թիրախում է կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդների շահապաշտպանության հիմնահարցերը։ 
Սա ոլորտի իրավիճակի ուսումնասիրման այց էր, որի ընթացքում հյուրերը հետաքրքրված էին դիտարկել համագործակցության հնարավորությունները Հայաստանի հետ, ինչպես նաև քննարկել 2019թ․ հոկտեմբերին կայանալիք վեհաժողովը։ Սա լինելու է Արևելյան Եվրոպայի/Կենտրոնական Ասիայի թվով 9-րդ տարածաշրջանային վեհաժողովը՝ նվիրված խնդրի վերաբերյալ կանանց իրազեկության բարձրացմանը, քաղաքականության մշակման մեջ նրանց ակտիվ մասնակցության քաջալերմանը, քաղած դասերի և լավագույն փորձի փոխանակմանը, միությունների և տարածաշրջանային ցանցերի ստեղծմանը։ Հյուրերին ուղեկցում էին ԱԿ մեծահասակների ուռուցքաբանության և քիմիաթերապիայի ղեկավար Դավիթ Զոհրաբյանը և Հենարան հիմնադրամի տնօրեն Հռիփսիմե Մարտիրոսյանը։