Հազվադեպ հանդիպող հիվանդություններ

Հազվադեպ հիվանդությունների ուսումնասիրության եվրոպական EURORDIS կազմակերպության նախաձեռնությամբ ամենահազվագյուտ օրը` փետրվարի 29-ը, պաշտոնապես նշվում է որպես Հազվադեպ հանդիպող հիվանդությունների միջազգային օր: Ոչ նահանջ տարիներին այն նշվում է փետրվարի 28-ին:

Հազվադեպ հիվանդություններով պացիենտներին նվիրված օրվա հիմնական նպատակը բնակչության և պետական պաշտոնյաների տեղեկացվածության բարձրացումն է հազվադեպ հադիպող հիվանդությունների վերաբերյալ և հիվանդների կյանքի որակի բարելավումը:

Մարտի 3-ին Արյունաբանական կենտրոնում տեղի ունեցավ հազվադեպ հանդիպող հիվանդությունների վերաբերյալ մասնագիտական անդրադարձ, որի ընթացքում ելույթ ունեցան․

✅Ալիսա Մովսիսյանը՝ Հեմոֆագոցիտար լիմֆոհիստիոցիտոզ

✅Արտեմ Օգանեսյանը՝ VEXAS համախտանիշ

✅Լուսինե Հարությունյանը՝ MGUS

✅Տաթև Ալոյանը՝ Առաջնային իմունոդեֆիցիտներ

✅Դիանա Սողոմոնյանը՝ Սնկային ինֆեկցիաներ

✅Լիլիթ Պետրոսյանը՝ Կլինիկական դեպք 1

✅Նելլի Սարգսյանը՝ Կլինիկական դեպք 2

Միջոցառումն ավարտվեց քննարկմամբ։