Նարինե Ղազարյանը և Աննա Հովհաննիսյանը՝ ԳԿՀԱՀ-ANSEF 2022թ․-ի դրամաշնորհների մրցանակակիրներ

Հպարտ ենք հայտնել, որ Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Գիտության գծով փոխտնօրեն, Իմունաֆենոտիպավորման և մոլեկուլային կենսաբանական բաժանմունքի ղեկավար, կգթ Նարինե Ղազարյանը և նույն բաժանմունքի ցիտոգենետիկ, կգթ Աննա Հովհաննիսյանը դարձել են Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) 2022թ․-ի դրամաշնորհների մրցանակակիրներ։ 2000 թվականից գործող ԳԿՀԱՀ-ի հետազոտական խորհուրդն այս տարի ներկայացված 139 գիտական հայտերից հաղթող է ճանաչել 27-ը։

Ընտրված 27 դրամաշնորհներից երկուսին արժանացել են Պրոֆ․ Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի աշխատակիցներ Նարինե Ղազարյանն ու Աննա Հովհաննիսյան՝ ներկայացնելով հետևյալ թեմաները․

1․ «Ժառանգական և շրջակա միջավայրի գործոնների դերը քրոնիկ լիմֆոլեյկոզի պաթոգենեզում»

2․ «Միելոդիսպլաստիկ համախտանիշի/սուր միելոիդ լեյկոզների ռիսկի գնահատումը և բուժման մարտավարությունը ճշգրիտ ախտորոշման միջոցով»