"Հեմատոպաթոլոգիա" խորագրով աշխատաժողով

Արյունաբանական կենտրոնում հուլիսի 6-ին կայացավ "Հեմատոպաթոլոգիա" խորագրով աշխատաժողովը Հայաստանի 5-րդ Միջազգային Բժշկական Համագումարի շրջանակներում: Աշխատաժողովը նվիրված էր հայ գիտնական, Հայաստանում կլինիկական պաթոլոգիայի հիմնադիր և բազմաթիվ գյուտերի հեղինակ պրոֆեսոր Ալեքսանդր Կանայանի հիշատակին: Միջոցառմանը մասնակցում էին աշխարհահռչակ պաթոլոգներ, այդ թվում հեմատոպաթոլոգ պրոֆեսոր Հասերջյանը, ԵՊԲՀ-Ի ախտաբանական անատոմիայի և ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և պրոֆեսոր Կանայանի ընտանիքի անդամները, ընկերները: 
Քննարկվեցին հեմատոպաթոլոգիային առնչվող այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են լիմֆոմաների և լեյկեմիաների մաշկային դրևորումները, ախտորոշման մարտահրավերները, ոսկրածուծը ցիտոպենիայով հիվանդների մոտ: Աշխատաժողովը նախագահեցին Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը և պրոֆեսոր Հասերջյանը: Միջոցառումը համակարգում էր ԱԿ հյուսվածքաբանական լաբորատորիայի ղեկավար Ալվարդ Պողոսյանը: