«Հեմոֆիլիան և վախերը» խորագրով հանդիպում՝ հեմոֆիլիայով հիվանդ երեխաների և նրանց ծնողների հետ

Պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում Նովո Նորդիսկ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Հեմոֆիլիան և վախերը» խորագրով հանդիպում՝ հեմոֆիլիայով հիվանդ երեխաների և նրանց ծնողների հետ։

Հանդիպման նպատակն է հեմոֆիլիայով հիվանդ երեխաների կյանքի որակի բարձրացումը և պաշտպանվածության զգացողության մեծացումը, ինչպես նաև ծնողներին հոգեբանական աջակցության ցուցաբերումը: