Հեմոֆիլիային նվիրված հանդիպում Կրոյթում

2019թ․ հունիսի 6-8-ը Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը և ԱԿ Հեմոֆիլիայի և թրոմբոֆիլիայի կենտրոնի ղեկավար Հեղինե Խաչատրյանը Գերմանիայի Կրոյթ քաղաքում մասնակցեցին հեմոֆիլիայի օպտիմալ բուժման թեմային նվիրված Եվրոպական սիմպոզիումին։ Քննարկվեցին Եվրոպայում հեմոֆիլայի բուժման ոլորտում առաջընթացին և նոր մոտեցումներին վերաբերող հարցեր։