Թրոմբոզների Համաշխարհային Ֆեդերացիայի գիտակրթական կոնֆերանս

Նոյեմբերի 12-14-ը Հայաստանում տեղի ունեցավ Թրոմբոզների Համաշխարհային Ֆեդերացիայի (ISTH - International Society on Thrombosis and Haemostasis) գիտակրթական կոնֆերանսը, որը նվիրված էր Երևանի Պետական Բժշկական Համալսարանի 100 ամյակին։

Կոնֆերանսի շրջանակներում ելույթ ունեցան ինչպես Հայաստանի, այնպես էլ Իտալիայից, Իսրայելից, Ավստրիայից, Եգիպտոսից, Ռուսաստանից ժամանած, աշխարհում հայտնի մասնագետներ։ Կոնֆերանսն ուղղված էր թրոմբոզների և արյան հիվանդությունների աշխտորոշման, կանխարգելման և բուժման ժամանակակից խնդիրների լուսաբանմանը: