Ես կամ և կլինեմ

 

Այսօր՝ փետրվարի 4-ին Քաղցկեղի համաշխարհային օրվա առթիվ Արյունաբանական կենտրոնում ամփոփվեց  քաղցկեղի մասին իրազեկության բարձրացման շաբաթը։ Այս միջոցառումը նաև մասն էր <<Ես կամ և կլինեմ>> եռամյա համաշխարհային քարոզարշավի, որի սկիզբը դրվեց այս տարի՝ փետրվարի 4-ին նվիրված միջոցառումներով։

Արյունաբանական կենտրոնում, ինչպես և խոստացել էինք, Հայկական արյունաբանական ասոցիացիայի երիտասարդական խմբի բժիշկները և օրդինատորները ներկայացրեցին քաղցկեղի մասին հանրությանը ամենաշատ հուզող թեմաները, ինչպիսիք են քաղցկեղի կանխարգելումը և ռիսկի նվազեցումը, քաղցկեղի մասին խոսելու նրբությունները և հիվանդության ազդեցությունը հոգեկան և էմոցիանալ աշխարհի վրա, և վերջապես քաղցկեղի մասին առասպելները, որոնք մեծ տարածում ունեն հանրության շրջանում։

 

Երիտասարդների ելույթից առաջ ներկաներին ողջունեցին ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը և Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը։

 

Օրվա ավարտին Արյունաբանական կենտրոնի պատերի ներքո հնչեցին «Հայաստանի փոքրիկ երիգիչներ»-ի կատարումները Տիգրան Հեքեքյանի խմբավարությամբ։