Տեսահոլովակի պրեմիերա

Այսօր մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Եվ այս առիթով

Հայկական արյունաբանության ասոցիացիայի երիտասարդական խմբի նախաձեռնությամբ Արյունաբանական կենտրոնում կայացավ ՛՛ՄԻԱՍԻՆ՛՛ տեսահոլովակի պրեմիերան, որի նկարահանմանը մասնակցել են կենտրոնում բուժված և բուժվող երեխաները ՛՛Արևներ՛՛ համույթի հետ: Երգը վերցված է Մանկական քաղցկեղի ամերիկյան կազմակերպության՝ ACCO-ի պաշտոնական կայքից, որը խրախուսում է երգի տարբեր լեզուներով տարածումն ամբողջ աշխարհում։ Միջոցառմանն իրենց մասնակցությունն էր բերել "Հայ Լաո" դուետը։ Իսկ ավարտին մուլտհերոսները և աճպարարը անակնկալ մատուցեցին միջոցառմանը մասնակցող երեխաներին։ Արյունաբանական կենտրոնի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում Young AHA-ին և միջոցառման բոլոր աջակիցներին՝ ներդրված ջանքերի, ժամանակի և գեղեցիկ միջոցառման համար։