«Ջոզեֆ Ջիպսի Կինգս Ֆեմիլի» խմբի երգիչ և կիթառահար Ջոզեֆ Ֆարժիերն այցելեց Արյունաբանական կենտրոն

Օգոստոսի 14-ին ՀՀ ԱՆ Պրոֆ․. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն հյուր էր եկել «Ջոզեֆ Ջիպսի Կինգս Ֆեմիլի» (Josef Gipsy Kings Family) խմբի երգիչ և կիթառահար Ջոզեֆ Ֆարժիերը։ Նա կատարեց մի շարք ստեղծագործություններ բուժանձնակազմի, կենտրոնում բուժում ստացող երեխաների և նրանց ծնողների համար։ Նա նշեց, որ եկել է երեխաներին մի փոքր ուրախացնելու համար։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ վարչապետի տիկին, «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Աննա Հակոբյանը, ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ՝ Անահիտ Ավանեսյանը, Արյունաբանական կենտրոնի տնօրեն՝ Սամվել Դանիելյանը և «Ժպիտների քաղաքի» տնօրեն՝ Էսթեր Դեմիրճյանը: Իսկ այն փոքրիկները, ովքեր չէին կարողացել ներկա գտնվել կենտրոնի նախասրահում սիրված երգչի ելույթին, վայելեցին Ֆարժիերի կատարումներն իրենց հիվանդասենյակներում, երբ երգիչը որոշեց շրջել կենտրոնով ու ծանոթանալ նրանց և ծնողների հետ։ Շնորհակալություն ենք հայտնում Ջոզեֆ Ֆարժիերին երաժշտական թերապիայի և մեզ դրական էմոցիաներ պարգևելու համար։