Բժիշկ Լոուրենս Ֆոլքները ԱԿ-ում

Հոկտեմբերի 2-3-ը Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոն այցելեց մանկական արյունաբան-ուռուցքաբան և ոսկրածուծի փոխպատվաստման մասնագետ, բժիշկ Լոուրենս Ֆոլքները: Նա հանդիսանում է նաև JACIE (Joint Accreditation Commitee ISCT-EBMT) խմբի վերահսկող մասնագետ: Այցի նպատակն է քննարկել թալասեմիայով հիվանդների փոխպատվաստման հնարավորությունները կենտրոնում, դրա դերը թալասեմիայի բուժման ժամանակ և մի շարք այլ հարցեր: Բժիշկ Ֆոլքները կենտրոնի բժիշկների հետ միասին անցկացրեց նաև հիվանդների կոնսուլտացիաներ, ընտրվեցին առաջնային փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդները: