Բուժանձնակազմի աշխատանքի խթանմանն ուղղված բարելավումներ

Վերջին երկու ամսիների ընթացքում Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրինությունը վերանայել է բժիշկների աշխատանքի, բուժանձնակազմի հերթապահությունների վարձատրության հարցերը և կատարել հետևյալ փոփոխությունները:Այժմ բժիշկները և քույրերը նախկինում մեկ հերթափոխի համար վճարվող 10 000 դրամի փոխարեն՝ կստանան համապատասխանաբար 16 000 դրամ և 13 000 դրամ: Կենտրոնի բժիշկների 80%-ի հաստիքային աշխատավարձերը բարձրացվել են 30-70 հազար դրամով: Բացի նշված փոփոխություններից՝ երիտասարդ բժիշկներին տրվել է հնարավորություն իրականացնել աշխատանք դիսպանսեր բլոկում և կատարել կոնսուլտացիաներ: Գրեթե  բոլոր լաբորատոր-ախտորոշման բաժանմունքների մուտքերը համեմատած 2017թ.-ի հուլիս, օգոստոս ամիսներին աճել է 50 %-ի չափով, իսկ շճաբանական բաժանմունքի մուտքերը՝ շուրջ 150%-ի չափով: