Հանդիպում ԱՄՆ Հյուսթոն քաղաքում

Սեպտեմբերի 12-15-ը Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում կայացավ Արյունաբանական ուռուցքաբանության միության 6-րդ հանդիպումը, որին մասնակցում էին Հայկական արյունաբանական ասոցիացիայի նախագահ և ԱԿ-ի ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստման և բարձր դեղաչափային քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Կարեն Մելիքսեթյանը, և ասոցիացիայի քարտուղար և ԱԿ բժիշկ-արյունաբան Երվանդ Հակոբյանը:

Հանդիպմանը մասնակցում էր նաև որ ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Քիմիաթերապիայի կլինիկայի մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը: