Միելոմայի դեմ պայքարի միջազգային օր

Մարտի 30-ը Միելոմայի դեմ պայքարի միջազգային օրն է

Օրվան նվիրված միջոցառումների նպատակը հիվանդության մասին իրազեկվածության բարձրացումն է, պացիենտների կյանքի որակի բարելավումը, ինչպես նաև բուժման նորագույն մեթոդների ու տարբերակների քննարկումը։

✅Հայկական արյունաբանական ասոցացիայի նախաձեռնությամբ՝ Միելոմայի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին միացել է նաև Հայաստանը։

Այսօր Արյունաբանական կենտրոնում մասնագիտական զեկույցներով հանդես եկան`

Ներսես Ղահրամանյանը` «Միելոմային հիվանդության նորագույն բուժական մոտեցումները»

Մարիա Բադիկյանը՝ «Ոսկրածուծի փոխպատվաստման մոտեցումները Միելոմային հիվանդության ժամանակ»

Լուսինե Հարությունյանը՝ «Ծխացող միելոմա»

Գևորգ Սաղումյանը՝ «Միելոմային հիվանդությամբ տառապող տարեցների բուժման առանձնահատկությունները»

Միջոցառումն ավարտվեց քննարկմամբ։