Մասնակցություն Եվրոպայի Բամզակի Միելոմայի Ակադեմիայի (EMMA) տարեկան հավաք

Սույն թվականի փետրվարի 1-2-ը Արյունաբանական կենտրոնի բժիշկ արյունաբան Երվանդ Հակոբյանն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Պրոֆ. Հ. Լյուդվիկի հրավերով մասնակցեց Եվրոպայի Բամզակի Միելոմայի Ակադեմիայի (EMMA) տարեկան հավաքին: Բազմակի Միելոմայի /ԲՄ/ ոլորտի առաջատար մասնագետների կողմից, ինչպիսիք են պրոֆեսորներ Հ. Սան Միգելը, Մ-Վ. Մաթեոսը, Ֆ. Մորոն, Մ. Մոթին, Բ. Պեյվա, Պ. Զոնեվալդը և այլոք ներկայացրեցին ԲՄ-ի բուժման նորագույն ծրագրերը, բուժման արդյունքների հնարավորությունները, 2018թ․ընթացքում արյունաբանական համաժողովների ժամանակ ներկայացված կարևոր հետազոտությունների արդյունքները, ԲՄ-ի ժամանակ իմունաթերապիայի և բջջային թերապիայի հեռանկարները: