ՀՀ վարչապետի տիկինը ԱԿ-ում

ՀՀ վարչապետի տիկին, «City of smile ժպիտների քաղաք» և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 10-ին այցելել է ՀՀ առողջապահության նախարարության «Պրոֆ.Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության բաժանմունքում բուժվող երեխաներին: Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի և մանկական ուռուցքաբան-արյունաբան Գևորգ Թամամյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է բաժանմունքում, զրուցել բուժում ստացող երեխաների, նրանց ծնողների և բժիշկների հետ: