Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը հյուրընկալել էր պրոֆ. Փոլ Շլեգելին

Սեպտեմբերի 19-ին Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը հյուրընկալել էր պրոֆ. Փոլ Շլեգելին: Պրոֆեսորը Գերմանիայի Վյուրցբուրգ քաղաքի Մանկական համալսարանական հիվանդանոցի ուռուցքաբանության, արյունաբանության և ցողունային բջիջների փոխպատվաստման բաժանմունքի ղեկավարն է։

Պրոֆ. Շլեգելը ժամանել է Հայաստան ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն»-ի հրավերով՝ համագործակցության և հետագա ծրագրեր կազմելու նպատակով։ Նա բաժանմունքների թիմերի հետ շրջայց կատարեց կենտրոնում, ծանոթացավ բուժվող երեխաների պատմությունների հետ: