Արյունաբանական Կենտրոնի Հոգեբանասոցիալական ծառայություն

Արյունաբանական և ուռուցքաբանական հիվանդությունների բուժման ընթացքը իր հետ կարող է առաջ բերել հոգեբանական խնդիրներ և դժվարություններ։ Այդ խնդիրների հաղթահարման գործընթացը դյուրացնելու նպատակով Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոնի Հոգեբանասոցիալական ծառայությունը տրամադրում է աջակցություն Կենտրոնում բուժում ստացող երեխաներին, մեծահասակ պացիենտներին և իրենց ընտանիքներին։

Հոգեբանասոցիալական ծառայությունը ներառում է․

• Անհատական հոգեբանական խորհրդատվություն երեխաների, ծնողների և մեծահասակ պացիենտների համար
• Խմբային հոգեբանական աշխատանք երեխաների և ծնողների համար
• Ուսուցում տարրական դասարանի աշակերտների համար
• Ուսուցողական և զարգացնող խաղեր երեխաների համար
• Սոցիալական և կրթական հարցերի վերաբերյալ խորհրդատվություն
• Արտթերապևտիկ ծրագրեր
• Հոգեկրթում

Հոգեբանասոցիալական ծառայության թիմի անդամներն են՝
Ծառայության ղեկավար՝ Ալիսա Քամալյան
Հոգեբաններ՝ Մարիամ Զաքարյան
Նաիրա Սիմոնյան
Մանկավարժ՝ Անի Հովհաննիսյան

Հոգեբանասոցիալական ծառայության գործունեությանը աջակցում են նաև՝
Սիթի օֆ Սմայլ Բարեգործական Հիմնադրամը,
Անմիջական Օգնություն Ասոցիացիան
Առողջության Կամուրջ Հիմնադրամը