ՌԴ դեսպանատան և Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի աշխատակիցները ԱԿ-ում

Այսօր Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն այցելեցին Հայաստանում ՌԴ դեսպանատան և Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի աշխատակիցները: Նրանք շնորհավորեցին կենտրոնում բուժում ստացող երեխաների Ամանորը և Սուրբ Ծնունդը, հանձնեցին գեղեցիկ նվերներ: