Հյուրեր Դ.Ռոգաչևի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի կենտրոնից

2019 թվականի նոյեմբերի 8-ին Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հյուրընկալել էր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր, Արյունաբանության, ուռուցքաբանության և ճառագայթային թերապիայի ամբիոնի վաստակավոր պրոֆեսոր, Դմիտրի Ռոգաչյովի անվան Մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունաբանության կենտրոնի հիմնադիր և նախագահ Ալեքսանդր Ռումյանցևին և բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Դմիտրի Ռոգաչյովի անվան Մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունաբանության կենտրոնի արյան բանկի ղեկավար Պավել Տրախտմանին։ Վերջինս կենտրոնի բժիշկներին և կլինիկական օրդինատորներին ներկայացրեց բովանդակալից և հետաքրքիր դասախոսություն՝ արյան բաղադրիչների փոխներարկման վերաբերյալ։ Դասախոսության ընթացքում Պրոֆեսոր Ռումյանցևի գլխավորությամբ քննարկվեցին ոլորտում առկա մի շարք արդի հարցեր և նորարական մոտեցումներ, ինչպես նաև խոսվեց կլինիկական օրդինատորների շարունակական կրթության հետագա հեռանկարների մասին: