Սամվել Դանիելյանը՝ ԱԿ-ի տնօրեն

2019 թվականի հունվարի 14-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի թիվ 10-Ա հրամանով Սամվել Դանիելյանը նշանակվեց "Պրոֆ․ Ռ․Հ․Յոլյանի անվան արյունաբանկան կենտրոն" ՓԲԸ-ի տնօրեն։

Արյունաբանական կենտրոնի թիմը շնորհավորում է պարոն Դանիելյանին նշանակման առթիվ և ցանկանում է հաջողություններ համատեղ աշխատանքի ընթացքում ոլորտում նախատեսվող բարեփոխումների իրականացման և Կենտրոնի շարունակական զարգացման գործում։