Շուշան Հովսեփյանը՝ Մանկական ուռուցքաբանության միջազգային միության համաշխարհային առողջապահության կրթական և աշխատանքային խմբի համանախագահ

Ուրախ ենք տեղեկացնել, որ Պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանությունների կլինիկական օրդինատոր Շուշան Հովսեփյանը նշանակվել է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության համաշխարհային առողջապահության կրթական և աշխատանքային խմբի համանախագահ։

Խումբն ակտիվորեն նպաստում է բոլոր բուժաշխատողների և օժանդակ անձնակազմի կրթությանն ու վերապատրաստմանը, որոնք մասնակցում են քաղցկեղով հիվանդ երեխաների խնամքին:

‍Շուշանը Երևանի պետական բժշկական համալսարանի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության երրորդ կուրսի ուսանող է: Նա մեկամյա կլինիկական կրթաթոշակի հնարավորություն էր ստացել Միլանի՝ Ուռուցքաբանության ազգային ինստիտուտի մանկական ուռուցքաբանության բաժանմունքում: Վերջերս ավարտել է Հարվարդի բժշկական դպրոցի ծրագրերից մեկը:

Շուշանի և Մանկական ուռուցքաբանության միջազգային միության մասին առավել մանրամասն կարդալու համար կարող եք անցնել կից հղումով․

https://siop-online.org/education-working-group/...