ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ․Հ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն»-ում բացվեց Հեմոֆիլիայի և Թրոմբոզների կենտրոնը

ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ․Հ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն»-ում տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն՝ բացվեց Հեմոֆիլիայի և Թրոմբոզների կենտրոնը։

Հեմոֆիլիայի և Թրոմբոզների կենտրոնի ստեղծումը ունի մեծ նշանակություն ոչ միայն Հայաստանի, այլև՝ ամբողջ տարածաշրջանի համար։
Կենտրոնն իրականացնում է լայնածավալ աշխատանքներ.

Տարածաշրջանում արյան մակարդման խանգարումներով հիվանդների մասնագիտական խորհրդատվություն,

Արյան մակարդման խանգարումներով հղիների վերահսկում,

Հեմոֆիլիաների ախտորոշում, բուժօգնության կազմակերպում,

Թրոմբոֆիլիաների և թրոմբոզների կանխարգելման կոորդինացման աշխատանքներ

Կենտրոնն աշխատում է միջազգային ցուցանիշներին համապատասխան ախտորոշման և բուժման մոտեցումներով, մուլտիդիսցիպլինար՝ ռեաբիլիտոլոգի, ֆիզիոթերապիստի, հոգեբանի ծառայություն։ Հեմոֆիլիայի և Թրոմբոզների կենտրոնի ղեկավարն է Հեղինե Սեյրանի Խաչատրյանը։
Հեմոֆիլիայի և Թրոմբոզների կենտրոնը համագործակցում է միջազգային լավագույն բուժհաստատությունների, Հեմոֆիլիայի Համաշխարհային Ֆեդերացիայի (WFH), Թրոմբոզների Համաշխարհային Ասոցիացիայի (TWA) հետ, որոնք մշտապես մեծ աջակցություն են ցուցաբերում բուժանձնակազմի վերապատրաստման, հեռահար խորհրդատվությունների և դեղորայքի ձեռք բերման հարցում։

Կենտրոնի վերանորոգումն իրականացվել է Գերմանահայ գործարարների միության միջոցներով, իսկ կենտրոնի կահավորումը կատարվել է Նովո Նորդիսկ Հեմոֆիլիա Դրամաշնորհային հիմնադրամի միջոցներով։