Անակնկալ ներկայացում՝ Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող երեխաների համար

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի նախաձեռնությամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի կողմից անակնկալ մատուցվեց Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող երեխաներին։  Կենտրոն վարչական շրջանի Մանկապատանեկան ստեղծագործության և գեղագիտական դաստիարակության կենտրոնի թատրոնի խմբակի սաները ողջունեցին ներկաներին «Անսովոր ընկերություն» ներկայացմամբ՝ փոխանցելով սեր, ուժ և անսահման ջերմություն:

Ներկայացման ավարտին երեխաներին հանձնվեցին նվերներ:

Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` նման ձևաչափով հանդիպումները կլինեն շարունակական։