Բժիշկ Վիջայ Շահը ԱԿ-ում

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոն այցելեց Հնդկաստանի՝ Գուջարաթ նահանգի Արյան Բանկի տնօրեն՝ բժիշկ Վիջայ Շահը: Ստորագրվեց երկկողմանի համագործակցության հուշագիր։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում են դասընթացներ, փորձի փոխանակման սեմինարներ, հասարակության շրջանում անհատույց դոնորության մշակույթի ձևավորում, արյան բանկի զարգացմանը նպաստող բազմազան քայլեր: