Լոյմանների այցն ԱԿ

Նոյեմբերի 12-ին Էրնստ և Քրիստինա Լոյմաններն այցելեցին Արյունաբանական կենտրոն: Պարոն Լոյմանը հանդիսանում է Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի Գործընկերային ծրագրի համակարգողը, որի շրջանակներում տիկնոջ հետ միասին տարիներ շարունակ աջակցել է լեյկեմիայով հիվանդ հայ երեխաների բուժման, ինչպես նաև հայաստանյան կլինիկաներից հայ բժիշկների՝ արտերկրում վերապատրաստման հարցերում: Լոյմանները նաև ստեղծել են առաջին հիվանդանոցային դպրոցներից մեկը Հայաստանում արյունաբանական խնդիրներ ունեցող երեխաների համար: