ՀՀՖ- ի ներկայացուցիչները Հայաստանում

 Ս/թ հուլիսի 30-31-ը Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն այցելեցին Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի, Իսրայելի հեմոֆիլիայի ասոցիացիայի և Հեմոֆիլիայի հայկական ֆեդերացիայի ներկայացուցիչներ: Առաքելության նպատակն էր իրականացնել գնահատում տեղի մասնագետների հետ՝ արյունաբանական կենտրոնի հեմոֆիլիայի բաժանմունքի հետ նախատեսվող Թվինինգ ծրագրի և դրա շրջանակներում գործողությունների նախագծման համար: Առաքելության շրջանակներում կազմակերպվեցին հանդիպումներ տնօրենի, մասնագետների հետ, երկուստեք ներկայացվեցին առաջարկություններ առաջիկա գործողությունների վերաբերյալ: