Լիմֆոմայի միջազգային օրը Հայաստանում

Հայկական Արյունաբանական Ասոցիացիայի նախաձեռնությամբ Արյունաբանական կենտրոնում կայացավ «Լիմֆոմայի միջազգային օրը Հայաստանում» խորագրով կոնֆերանս։

Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը և Հայկական Արյունաբանական ասոցիացիայի նախագահ Երվանդ Հակոբյանն ընդգծեցին լիմֆոմայի մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումերի կարևորությունը, որոնք նպատակ ունեն տեղեկացնել հանրությանը ավշային համակարգի չարորակ հիվանդությունների, ախտանիշների, վաղ ախտորոշման մեթոդների և այդ հիվանդությունների կանխարգելման մասին:

Կոնֆերանսի ընթացքում հնչեցին հետևյալ զեկույցները․

«Ի՞նչ է լիմֆոման»
Ա. Վանոյան, արյունաբան-կլինիկական օրդինատր

«Ի՞նչ պետք է իմանա պացիենտը լիմֆոմայի մասին»
Լ. Հարությունյան , արյունաբան

«Ինչպե՞ս բուժել լիմֆոման»
Ա. Մովսիսյան, արյունաբան–կլինիկական օրդինատոր

«Լիմֆոմայի բուժման նորագույն մոտեցումները»
Լ. Համբարձումյան, արյունաբան-կլինիկական օրդինատր,

Միջոցառմանը հրավիրված էին նաև պացիենտները։

Կոնֆերանսի ավարտին տեղի ունեցավ թեմատիկ քննարկում և հյուրասիրություն։