ՀՀ առաջին Նախագահի տիկնոջ այցը

Այսօր ԱԿ այցելեց  ՀՀ առաջին Նախագահի տիկին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը։  Այցի նպատակը բարեգործական էր։ Նա ԱԿ մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքին նվիրեց ներերակային կոտորակային ներարկման 2 համակարգ` ինֆուզոմատ և պերֆուզոմատ։ Այս սարքավորումների օգնությամբ կարգավորում են ներարկումների տևողությունը և չափաբաժնի ճշգրիտ որոշումը։

ԱԿ տնօրինությունը իր խորին շնորհակալությունն է  տիկին Տեր-Պետրոսյանին՝ ԱԿ-ին աջակցելու համար։