Արյան դոնորների համաշխարհային օր

Հունիսի 14-ը արյան դոնորների համաշխարհային օրն էր։ Օրվան նվիրված միջոցառումների և քարոզարշավի կարգախոսն էր "Անվտանգ արյուն բոլորի համար։  Արյունաբանական կենտրոնը, լինելով հանրապետությունում արյան պաշարների հավաքման և պահեստավորման լիազոր, մարմինը, կազմակերպել էր կամավոր դոնորության օր, որին մասնակցեցին բավական մեծ թվով կամավոր դոնորներ։ 

Միջոցառումը նպատակ ուներ ոչ միայն խթանել արյան անվարձահատույց դոնորությունը, այլ նաև․

  • շնորհակալություն հայտնել դոնորներին՝ իրենց արյունը նվիրաբերելու համար հանուն բազմաթիվ կյանքեր փրկելու, 
  • ևս մեկ անգամ շեշտադրել դոնորների առողջության և խնամքի որակի կարևորությունը, 
  • բարձրացնել արյան դոնորության մասին մարդկանց իրազեկությունը և,
  • խթանելով որակյալ և անվտանգ արյունը և դրա բաղադրամասերի հասանելիությունը և յուրաժամանակությունը բոլորի համար՝ դիտարկել գաղափարի ինտեգրումը՝ որպես արդյունավետ առողջապահական համակարգերի, կենսակերպի և մշակույթի մաս մեր երկրում։