Հեմոֆիլիայի համաշխարհային օր

Այսօր Հեմոֆիլիայի մասին իրազեկության բարձրացման համաշխարհային օրն է։

Ինչպե՞ս վարվել, եթե դուք կամ ձեր երեխան ունեք հեմոֆիլիա։

Ինչպե՞ս հաղթահարել բարդույթները։ Ինչպե՞ս օգնել միմյանց և հասարակության ճիշտ ընկալելու հեմոֆիլիան։

Այս և այլ հարցերի քննարկմանն էր նվիրված Արյունաբանական կենտրոնում այսօր կայացած հանդիպումը պացիենտների և ծնողների հետ։ 

Ելույթներով հանդես եկան Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ասոցիացիայի նախագահ Տատյանա Խաչատրյանը, Արյունաբանական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Նատա Մելքիկյանը, Հեմոֆիլիայի և տրոմբոֆիլիայի բաժանմունքի ղեկավար Հեղինե Խաչատրյանը, և բաժանմունի հոգեբան Նաիրա Սահակյանը։