Կաթվածի համաշխարհային օր

Կաթվածը հանդիսանում է ծանր հաշմանդամության և մահվան հիմնական պատճառներից մեկը: Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու ձեռնարկել գլխուղեղի կաթվածը կանխարգելող միջոցառումներ, բայց ամենակարևորը, իհարկե, ձեր առողջ մնալու ցանկությունն է՝ ձեր և ձեր ընտանիքի բարօրության համար: Հոկտեմբերի 29-ը կաթվածի համաշխարհային օրն է, ուստի առաջարկում ենք ծանոթանալ կաթվածը կանխարգելող որոշ փաստերի:

Կաթվածների մոտ 80%-ը կարելի է կանխարգելել: Դրանց մեծ մասը իշեմիկ բնույթի են: Երբ ուղեղի արյան հոսքը արգելափակվում է, սովորաբար առաջացած մակարդուկի պատճառով, տեղի է ունենում իշեմիկ կաթված՝ ինսուլտ: Մենք կարող ենք նվազեցնել կաթված ստանալու ռիսկերը՝ վարելով առողջ ապրելակերպ և կարգավորելով այն առողջական խնդիրները, որոնք հանգեցնում են կաթվածի: դրանք են արյան բարձր ճնշումը և խոլեստերինի բարձր մակարդակը, ծխախոտամոլությունը և այլ վնասակար սովորություններ:

Որպեսզի կանխարգելենք կաթվածը, պետք է հիշենք այս 4 կարևոր կետերը.

  • Ապրել ակտիվ ֆիզիկական կյանքով. Մեծահասակների շրջանում 5-ից 1-ն է, որ ունի բավարար ֆիզիկական ծանրաբեռնվածություն: Ֆիզիկական ակտիվությունը ամրացնում է սիրտը և արյան անոթները, ապահովելով դրանց  ճկուն և առողջ լինելը: Մասնագետները խորհուրդ են տալիս մարզվել շաբաթական 2.30 ժամ:
  • Նախապատվությունը տալ առողջ սննդին. Պետք է կրճատել աղի, ինչպես նաև  հագեցած ճարպեր պարունակող սննդի օգտագործումը: Աղը նպաստում է արյան ճնշման բարձրացմանը, իսկ հագեցած ճարպեր պարունակող սնունդը նպաստում է խոլեստերինի մակարդակի բարձրացմանը արյան մեջ: Աղի փոխարեն փորձեք համեմել ձեր ուտելիքը կիտրոնով, խոտաբույսերով կամ համեմունքներով: Աշխատեք սնվել թարմ մրգերով և բանջարեղենով, որոնք լի են մանրաթելերով, ինչը նպաստում է խոլեստերինի մակարդակի նվազեցմանը:
  • Հրաժարվել ծխախոտից. Ծխելը վնասակար է առողջությանը և կարող է հանգեցնել կաթվածի: Ծխախոտի օգտագործումը խիստ վատ է անդրադառնում սրտի և ուղեղի աշխատանքի վրա, ինչը կարող է պատճառ հանդիսանալ սրտի հիվանդության, շաքարային դիաբետի և քաղցկեղի առաջացման համար:

Ժամանակին ընդունել համապատասխան դեղորայքը.  65 և բարձր տարիքային խմբի մարդկանց մեջ 4-ից 1-ը չի ընդունում բժշկի կողմից նշանակված արյան ճնշումը կարգավորող դեղորայքը:  Դիմեք համապատասխան մասնագետների և կարգավորեք ձեր արյան ճնշումը և խոլեստերինի մակարդակը արյան մեջ: