Նախատոնական այց

Դեկտեմբերի 19-ին Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում «City of Smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը «Գեոպրոմայնինգ գոլդ» կազմակերպության հետ համատեղ կազմակերպել էին ամանորյա միջոցառում , որին ներկա էին  ՀՀ վարչապետի տիկին, «City of Smile/ Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Աննա Հակոբյանը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան՝ Սերգեյ Կոպիրկինը, տիկնոջ հետ, «Գեոպրոմայնինգ գոլդ» կազմակերպության գլխավոր տնօրեն՝ Անատոլի Գոգոտինը, տիկնոջ հետ: Երեխաներին հյուր էին եկել նաև մուլտհերոսները և Ձմեռ Պապը: Նրանք հանդես եկան գեղեցիկ ներկայացմամբ,  շնորհավորեցին կենտրոնում բուժում ստացող երեխաների, բուժանձնակազմի և հյուրերի  ամանորը: