Առողջության կամուրջ Արմենիա հիմնադրամը ԱԿ-ում

Դեկտեմբերի 23-ին Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում տեղի ունեցավ հրաշալի միջոցառում: Մեզ հյուր էին եկել Առողջության կամուրջ Արմենիա հիմնադրամի աշխատակիցները, ծաղրածուներ և Ձմեռ պապը: Հիմնադրամի ղեկավար՝ Անահիտ Բարսեղյանը, ողջունեց երեխաներին, ծնողներին և հյուրերին, շնորհավորեց բոլորի ամանորը և ցանկացավ մյուս տարի ավելի շատ առողջացած բալիկներ տեսնել: Նրանք բերել էին բազում նվերներ, իսկ հիվանդությունը հաղթահարած բոլոր երեխաները պարգևատրվեցին «Հաղթող» մեդալով և պատվոգրերով: Միջոցառումն անցավ շատ ջերմ մթնոլորտում, երեխաները երգեցին, պարեցին և բազմաթիվ խաղեր խաղացին հյուրերի հետ: Շնորհակալություն ենք հայտնում մեր ընկեր-հիմնադրամին և բոլոր աջակիցներին երեխաների օրը տոն դարձնելու համար: