Առողջության կամուրջ հիմնադրամն ԱԿ-ում

Ամեն տարի Արյունաբանական Կենտրոնի Մանկական Քաղցկեղի և Արյան Հիվանդությունների կենտրոնի բժիշկների ջանքերի շնորհիվ իրենց բուժումը հաջողությամբ ավարտում են տասնյակ երեխաներ։ Այսօր տեղի ունեցավ Առողջության կամուրջ հիմնադրամի համար ավանդույթ դարձած միջոցառումը, որի ընթացքում բուժումը ավարտած երեխաներին հանձնվեցին հաղթանակի մեդալները։ Երեխաներին հյուր էին եկել Ձմեռ պապն ու Ձյունանուշը՝ իրենց հետ բերելով բազմաթիվ նվերներ: Շնորհակալ ենք բժիշկներին, հիմնադրամին և միջոցառման բոլոր կազմակերպիչներն: