Տիկին Աննա Հակոբյանը դարձավ արյան կամավոր դոնոր

Դեկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետի տիկին, «City of Smile/ Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դարձավ արյան դոնոր: Նա կոչ արեց բոլորին միանալ իրեն և տարին գոնե մեկ անգամ լինել արյան դոնոր: Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում տիկին Աննա Հակոբյանին: