Արյան դոնորների հայկական ռեեստրի ստեղծման նախագիծ

Կարևորելով դոնորական արյան հավաքագրումը և պաշարումը` ԱՆ Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կստեղծվի միջազգային չափորոշիչներին համապատասխան Արյան դոնորների հայկական ռեեստր: Այն կլինի թվայնացված՝ ապահովելով բուժհաստատությունների միջև արյան պաշարների ռեզերվավորման, պատվիրման և տեղեկատվության փոխանակման հասանելիությունը:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ ԱԿ-ում գործող արյան բանկը արյուն է տրամադրում ոչ միայն մեր կենտրոնում բուժում ստացող հիվանդներին, այլև ՀՀ ամբողջ ազգաբնակչությանը, ովքեր կունենան արյան կարիք: