Հունիսի 14-ը արյան դոնորի միջազգային օրն է, որի շրջանականում աշխարհի բազմաթիվ երկրներում կազկապերպվում են տարատեսակ միջոցառումներ և արշավներ։
Հայաստանը ևս ամեն տարի միանում է միջազգային այս արշավին՝ կազմակերպելով միջոցառումների շարք, որոնց նպատակն է խրախուսել արյան կամավոր դոնորությունը։
Սա ևս մեկ առիթ է շնորհակալություն հայտնելու բոլոր նրանց, ովքեր գոնե մեկ անգամ հանդիսացել են արյան դոնոր և, հատկապես, նրանց, ովքեր կատարում են կանոնավոր արյունատվություն։
Օրվա շրջանակում կայացավ նաև արդեն իսկ գեղեցիկ ավանդույթ դարձած շնորհակալագրերի և հուշանվերների հանձնումը մեր մշտական դոնորներին՝ Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի կողմից։
Այսօր բազմաթիվ կամավորներ միացան ակցիային և նվիրաբերեցին իրենց արյունը հանուն կյանքեր փրկելու։ Սակայն անհրաժեշտ է հիշել․ արյան կարիք կա մշտապես՝ ամեն օր։
Շնորհակալություն ենք հայտնում նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և Հայաստանի Կարմիր Խաչ ընկերությանը՝ գործընթացի համակարգման, ակտիվ մասնակցության և մշտապես մեր կողքին լինելու համար։
«Արյան դոնորությունը համերաշխության քայլ է․ Դարձեք դոնոր և փրկեք կյանքեր»։