Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները` արյան անվարձահատույց դոնորներ

Օգոստոսի 26-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի նախաձեռնությամբ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում անվարձահատույց արյուն նվիրաբերեցին:

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի հետ զրույցի ժամանակ հույս հայտնեց, որ նախաձեռնությունը վարակիչ կլինի և մեր բնակիչներն ու քաղաքացիները ևս կհետևեն այդ քայլին` կմասնակցեն մարդկային կյանքեր փրկելու, երկրորդ կյանք պարգևելու անչափ կարևոր գործին:

Շնորհակալություն ենք հայտնում մեր անվարձահատույց դոնորներին՝ այսչափ կարևոր նախաձեռնության մասը դառնալու և Արյան բանկի պաշարների համալրմանը նպաստելու համար։